Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱԺ-ն մերժեց «Ելքի» նախագիծը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

ԱԺ-ն մերժեց «Ելքի» նախագիծը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
17.02.2018 | 12:52

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց «Ելքի»` Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ընդդիմադիրներն առաջարկում էին թեթևացնել քաղաքացիների հարկային բեռը՝ իջեցնել վառելիքի գնի բարձրացմանը հանգեցրած ակցիզային հարկը, ավելացրած արժեքի հարկը և եկամտահարկը։


«Ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի փոփոխություններով մենք առաջարկում ենք մոտավորապես 35-40 միլիարդ դրամ, որը մենք էս հարկային բեռի ավելացմամբ պետք է փաստորեն քաղաքացիների գրպանից վերցնենք, առաջարկում ենք էդ գումարը թողնել քաղաքացիների մոտ: Որովհետև հակառակ դեպքում մեր երկրում հաստատված սոցիալական ճգնաժամը ավելի է խորանալու»,- հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Փոփոխությունների առաջարկը ամբիոնից պատգամավորներին ներկայացնող Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այդպես հնարավոր կլինի օգնել քաղաքացիներին դիմակայելու «անկառավարելի գնաճին»: Հարակից զեկույցը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին էր: Նա վստահեցրեց, թե գնաճի պատճառը հունվարի 1-ից ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը չէ, դեռ 2017-ի 2-րդ կեսից գնաճ նկատվում էր։ Ըստ Հարությունյանի՝ Հայաստանին կրեատիվ քայլեր են պետք խնդիրները լուծելու համար․ «Խոսքս կավարտեմ նույն կոչով, ինչ կոչով Արամ Սարգսյանն ասեց: Այո, մենք հրաշքների կարիք ունենք: Իրականում հրաշքների կարիք ունենք, և այն պահանջում է կրեատիվ լուծումներ: Բայց համաձայնեք, որ այն, ինչ որ մենք հիմա քննարկում ենք, կամ այն առաջարկը, որ բերվել է, դա շատ հեռու է կրեատիվ լինելուց: Հետևաբար՝ ահա մեր պատճառը։ Ես էլ կարծում եմ, կիսատ-պռատ քայլեր չի կարելի անել: Եթե սկսում ենք քննարկել, եթե մոտենում ենք խնդրին, եկեք փորձենք արմատական լուծումներ տանք ու գնանք առաջ: Ինչքան էլ դժվար լինի»:


3 ժամ տևած քննարկումից հետո խորհրդարանը 3 ձայնի առավելությամբ մերժեց «Ելքի» նախագիծը` օրինագծին դեմ քվեարկեց 38 պատգամավոր, կողմ՝ 35։

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ